24 ժամով կասեցվել է մոտ հարյուր կազմակերպությունների գործունեությունը․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերի և մայրաքաղաք Երևանի սննդի շղթայի կազմակերպություններում իրականացված ստուգայցը փաստում է, որ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված պահանջները հիմնականում կատարվում են և նկատվում է խատումների նվազման միտում:

Արձանագրված խախտումները հիմնականում ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ են կապված, իսկ դիմակ չկրելու, ձեռքի ախտահանիչների կամ ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության դեպքեր գրեթե չեն հանդիպում:

Նախորդ օրերին հայտնաբերված թերացումների հիմքով՝ այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մոտ հարյուր կազմակերպությունների՝ խանութների, հանրային սննդի օբյեկտների, հացի և հրուշակեղենի արտադրությունների, գործունեությունը:

Լայնամասշտաբ ստուգայցերն ու անակնկալ շրջայցերը շարունակվելու են:  

  --0—ՄՀ