Աշխարհում վարակակիրները թիվը 8,5 միլիոն է. մահերի և վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

ամն

Հունիսի 19-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8,583,928 է, որից 456,428-ը մահացել է, 4,532,582-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,540,358 է, որից 54,560 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,263,651 վարակման դեպք, որից 120,688-ը մահացել է, 930,994-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,211,969 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (983,359 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (561,091 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 381,091 է: ՌԴ-ում զոհերի թիվը 7,660, Բրազիլիայում՝ 47,869, Հնդկաստանում՝ 12,604:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ