Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 706 մարդ․ վարկման 459 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News  

կորոնավիրուս

Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը  19 հազար 157  է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 706  մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 462- ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 8266 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 319 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 110-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 91 հազար  943 քաղաքացի:    --0—ՄՀ