Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը՝ Քոչարյանի գործով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

քաղաքական

Հունիսի 18-ին հրապարակվել է Եվրոպայի Խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ-ի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիքը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12։00-ին Երեւանի Անգլիական այգում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի և Արամ Վարդեւանյանի ճեպազրույցը, որի ընթացքում փաստաբանները կպատասխանեն Վերաքննիչ դատարանի որոշմանը եւ Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին վերաբերող հարցերին։

Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ

--0--ԿԿ