Ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում գրավադրել. Քոչարյան կրտսերը՝ հոր գրավի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանըհունիսի 19-ին 2 միլիարդ դրամի դիմաց ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ հիմա զբաղված են գրավը մուծելով:  Հարցազրույցից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև:

 

-Հիմա որտե՞ղ է գտնվում Ձեր հայրը։

-Հիվանդանոցում է դեռ, նույն կարգավիճակով, քանի դեռ գրավի գումարը մուտք չի արվել համապատասխան հաշվեհամարին։

-Պարոն Քոչարյան, Ձեզ համար 2 մլրդ դրամը խոշո՞ր գումար է։

Իհարկե, խոշոր գումար է, ինձ թվում է՝ 2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար, ներառյալ նաև մեզ համար։ Այն, ինչ դատարանում ներկայացրել են փաստաբանները, ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, հիմա այդ պրոցեսի մեջ ենք, որ դրա դիմաց ինչ-որ գումար ստանանք, որ այդ գումարը վճարենք։ Իսկ մնացած մասով, ինչպես գրասենյակն է հայտարարություն տարածել, երեկ ուղղակի մի քանի ժամվա մեջ բազմաթիվ մարդիկ զանգեցին, պատրաստակամություն հայտնեցին, ու հիմա այդ պրոցեսն է գնում։

-Հայաստանի՞ց են այդ մարդիկ։

-Ոչ միայն։

-Այսինքն՝ Դուք, ձեր ընտանիքը, փաստորեն, կանխիկ 2 մլրդ դրամ չունե՞ք այս պահին, թե՞ ունեք, պարզապես կալանքի տակ են հաշիվները, ինչպես հայտարարել էր Ձեր հայրը։

-Ո՛չ, եթե կանխիկ ունենայինք, իհարկե, մենք էդ գումարի հարցը կլուծեինք։

-Իսկ եթե ձեր հաշիվները կալանքի տակ չլինեին, էլի՞ դուք չէիք կարողանա մուծել այս գրավը։

-Հիմա, գիտե՞ք, կդժվարանամ ասել, բայց շատ ավելի հեշտ կլիներ, իհարկե։ Գիտեք, հայրս քանի անգամ ասել է, որ տասը տարի աշխատում է ինչպիսի ընկերությունում Ռուսաստանում, և իր հաշվի վրա, հիմա, կա ինչ–որ գումար։

Շարունակությունը՝ «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում։

--00—ԼՄ