ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերն անցել են 200 հազարը։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտ է 9,4 հազարին։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
Ըստ ներկայացուցչի՝ վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսի 2615 նոր դեպք է հաստատվել, 120 մարդ մահացել է։
Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 200 հազար 262 է։ Ապաքինվել է 159 հազար 192 մարդ։
--0—ՄՀ