Ողբերգական վթար է տեղի ունեցել զորամասին պատկանող մեքենայի մանսակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

հասարակական

Հունիսի 18-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 1979թ.ծնված Է. Ղ.-ի կողմից վարվող նույն զորամասին պատկանող «ՊԶՄ-2» մակնիշի և 1978թ.ծնված Ն. Մ.-ի կողմից վարվող «Օպել կորսա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդ Ն. Մ.-ն տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է Արցախի քննչական կոմիտեն։

--0--ԿԿ