Արցախի խորհրդարանական խմբակցությունները քննարկել են 2019 թ․ բյուջեի կատարողականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News  

Արցախ

 

2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները հունիսի 19-ից մեկնարկել են ԱԺ խմբակցություններում:

Այսօր Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» եւ «Միասնական հայրենիք» խմբակցություններում:

Խմբակցությունների ներկայացուցիչները նախարարին են առաջադրել հարցեր եւ հանդես եկել բյուջեի ծրագրերի վերահսկման գործիքակազմի մշակմանը, պահուստային ֆոնդից գումարների հատկացումներին, հեռավար ուսուցման կազմակերպմանը վերաբերող առաջարկություններով:

Բյուջեի կատարողականի քննարկումները նախատեսվում են նաեւ ԱԺ մյուս խմբակցություններում:  --0—ՄՀ