Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

քաղաքական

Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ, օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ 

24News-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց, որ տվյալ քրեական գործով Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող, այլ դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է։

Անի Հարությունյան

--0--ԿԿ