Պատրաստ եմ ինքնակամ գնալ և պատիժ կրել, եթե աղքատության և տնտեսական անկման մեջ մեղավոր եմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը քննելու: Որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին՝ ժամը 15:00-ին:

Դատարանից դուրս գալուց հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այն հոդվածով, որով նա մեղադրվում է, չի հավատում, որ կալանավորելու, ձերբակալելու խնդիր կլինի:

«Եթե էս երկիրը էս վիճակն ա՝ համաճարակի տարածում, այս աղքատությունը, այս տնտեսական, ասենք թե, անկումը, ես մեղավոր եմ, պատճառը ես եմ, ես պատրաստ եմ ինքնակամ գնալու… ասենք թե… իմ պատիժը կրելու»,-հայտարարեց Ծառուկյանը:

Հարցին՝ Ծառուկյանի հետ առնչվող մարդկանց հետ կապված վաղուց կային քրգործեր, ինչո՞ւ այդ ժամանակ էլ չէր ասում, որ դա ևս քաղաքական հետապնդում է, Ծառուկյանը պատասխանեց, որ կասկածում էր, բայց իրավունք չուներ արտահայտելու։

Ավելի վաղ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, քրեական գործ: Ծառուկյան հայտարարել էր, որ իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում:

--00—ԼՄ

--0--ԿԿ