Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով կասեցվել է 3282 կազմակերպության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

կասեցում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝  18.06.2020-ի դրությամբ կայացվել է 3282 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:  18.06.2020-ի դրությամբ իրականացվել է 30914 ստուգում, որից միայն 745-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ 

--0—ՄՀ