Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը Երևանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

․

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հունիսի 19-ին վայրէջք է կատարել Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության  և հանրային դիվանագիտության վարչությունից, նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար լեհական «Միջազգային համերաշխության հիմնադրամ»-ի (International Solidarity Fund) տրամադրած աջակցությունը Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը Լեհաստանի անունից փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս