Կալիֆոռնիայի ամենաավերիչ հրդեհից զոհվել է 9 մարդ․ նահանգում արտակարգ դրություն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 10, 24News

 

Thumbnail
Daily Mail-ը հայտնում է, որ Կալիֆոռնիա նահանգում արագորեն տարածվող անտառային հրդեհների հետևանքով Սպիտակ տունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել :  

Ըստ վերջին տվյալների՝ հրդեհների զոհ է դարձել առնվազն 9 մարդ, որից 5-ը հայտնաբերվել է հրդեհի գոտում մնացած մեքենայի մեջ:

Ավելի վաղ իշխանությունը հայտարարել էր, որ հրդեհից ամենից շատը տուժած հատվածում՝ Փարադայս քաղաքում, բնակչությունն ամբողջությամբ տարհանվել է։ Այնտեղ 27.000 մարդ է ապրում:

San Francisco Chronicle-ն էլ գրում է, որ Կալիֆոռնիայի հյուսիսում ավելի քան 36.000 հա ընդգրկած և մոտ 7.000 կառույց ավերած անդառային հրդեհը նահանգի պատմության մեջ ամենաավերիչն է դարձել: