Ով ինչ դիմակի հնարավորություն ունի, դա էլ կկրի․ Լուսինե Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այն տեսակետին է, որ ջինը շշից դուրս է եկել, բայց վարակի տարածման աճի մեծ տեմպ չկա առայժմ: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ նախկինում էլ, այս պահին էլ շատ թեստ անելու կարիք կա, քանի որ այդկերպ հնարավոր կլինի ստանալ վարակված անձանց իրական պատկերը:

Ինչ վերաբերում է դիմակ կրելու մասին ամենատարբեր հայտարարություններին, ապա Բադալյանն ասում է. «Ավելի լավ է կրել կտորե դիմակ, քան ընդհանրապես չկրել: Մարդիկ հարմարվել են դիմակ կրելուն, պետք չէ նոր բան ասել, ով ինչ դիմակի հնարավորություն ունի, դա էլ կկրի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ