Ծառուկյանը սրբի լուսապսակ չպետք է դներ գլխին ու կառավարության հրաժարական պահանջեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը համարում է, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը վնասում է գործի բացահայտմանը՝ վստահ լինելով, որ նախկին նախագահը ազատության մեջ կարող է խոչընդոտել քննությանը։

«Այս թեմայով խմորումներ են գնում և հարց է առաջանում՝ արդյո՞ք իշխանությունները տեղյակ էին բաց թողնելուց, թե՝ ոչ։ Տրամաբանությունը հետևյալն է. բաց թողնելուց մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց, որ բոլոր նրանք, ովքեր արտաքին քաղաքական ազդեցության տակ են, իրենց օձիքից բռնելու եւ դուրս ենք նետելու։ Որ Քոչարյանը սպասարկել է արտաքին քաղաքական շահը, ապացուցման կարիք չունի, հետևաբար, եթե Փաշինյանը տեղյակ էր կամ իր համաձայնությունը կար, որ պետք է բաց թողնեին, ինքը նման ելույթով հանդես չէր գա։ Իմ կարծիքն է, որ նա տեղյակ չի եղել», - այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Սարգսյանը։

Այս դեպքում, ըստ նրա, կա երկու տարբերակ՝ կա՛մ դատական համակարգն անկախ է, կա՛մ ինքնապաշտպանության համար գնում է սաբոտաժի։ 

Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացներին՝ ասել է, որ այնքան էլ օբյեկտիվ չի լինի միանշանակ գնահատական տալը՝ պրոցեսն իրավական, թե՞ քաղաքական է։

Ըստ նրա՝ որոշակի ընդերքային քաղաքական պրոցեսներ են գնում, որոնց մասին ոչ բարձրաձայնում են ընդդիմադիրները, ոչ ընդունում՝ իշխանությունները։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ