Ինչու չեղարկվեց վարչապետի այցը ՌԴ. ռուսական կողմը պահանջներ է ներկայացրել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News   

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեղարկում է մոսկովյան այցը` պայմանավորված համաճարակով: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա ավելի շատ պայմանավորված է Կրեմլի հարուցած խոչընդոտներով, ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել` կապված նրա վարակման եւ արագ առողջացման հետ:

Հայկական կողմն առաջարկել է ուղարկել Փաշինյանի` Երեւանում անցած թեստի բացասական պատասխանը, սակայն ռուսները մերժել են` պնդելով, որ տեղում պետք է ստուգեն ՀՀ վարչապետին, եւ եթե նա իսկապես վարակվել ու առողջացել է, ապա արյան մեջ պետք է լինի հակամարմին, իսկ եթե պարզվի, որ Փաշինյանն իրականում վարակված չի եղել կորոնավիրուսով, ապա նրան արգելելու են մուտք գործել ՌԴ, քանի որ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով տարածաշրջանում ամենավտանգավոր երկիրն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ