Աշխարհում վարակվածների թիվը 8,7 միլիոն է, որից 1 միլիոնը՝ Բրազիլիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

բրազիլ

Հունիսի 20-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8,765,843 է, որից 462,688-ը մահացել է, 4,627,863-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,620,492 է, որից 54,800 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,297,190 վարակման դեպք, որից 121,407-ը մահացել է, 956,061-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,038,568 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (983,359 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (569,063 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 396,182 է: ՌԴ-ում զոհերի թիվը 7,841, Բրազիլիայում՝ 49,090, Հնդկաստանում՝ 12,970:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ