Հրդեհ՝ Չարենցավանում. այրվել են չշահագործվող զրուցարանի տանիքը, 6 սեղան և 12 աթոռ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

աին

Հունիսի 19-ին՝ ժամը 19։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտակայքում այրվում է զրուցարան-տաղավար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:27-ին: Այրվել են չշահագործվող զրուցարանի տանիքի (մոտ 400 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 150 քմ), 6 սեղան և 12 աթոռ։

--00—ԼՄ