Բիշքեկի քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News   

բիշքեկ

 Բիշքեկի քաղաքապետ Ազիզ Սուրակամոտովի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ղրղզստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բալբակ Տուլոբաևը։

« Ցավոք սրտի, Բիշքեկի քաղաքապետի վերջին թեստը դրական է»,- գրել է Տուլոբաևը։

Ըստ նրա՝ քաղաքապետը վերջին երեք օրում ինքնամեկուսացման մեջ է, ջերմությունը շատ բարձր չէ։

--0—ՄՀ