Արագածոտնի մարզում բախվել են Nissan-ն ու քարով բարձված КамАЗ-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

հասարակական

Հունիսի 8-ին, ժամը14։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 51 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 25-ամյա Ս. Գ-ի վարած КамАЗ մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 62-ամյա Կ. Մ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Կ. Մ-ն և նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 59-ամյա Ա. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Աղբյուրը հայտնում է, որ КамАЗ-ը բարձված է եղել քարով, իսկ Nissan-ի վարորդն ու ուղևորը հարազատ քույրեր են։ 

--0--ԿԿ