Զրպարտելու համար 5-ի փոխարեն մինչև 10 մլն դրամի տուգանք կլինի. Ալեն Սիմոնյանի նոր նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

ալեն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարել։

Ըստ պատգամավորի՝ վիրավորանքի դեպքում անձը դատական կարգով կարող է պահանջել ոչ թե մինչև 1 միլիոն դրամ փոխհատուցում, այլ մինչև 5 միլիոն դրամ: Զրպարտության դեպքում անձն այժմ կարող է դատական կարգով պահանջել մինչև 2 միլիոն դրամի չափով փոխհատուցում: Նոր նախագծով նախատեսվում է փոխհատուցման չափը դարձնել մինչև 10 միլիոն դրամ։

Նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ http://www.parliament.am/draft_docs7/P-665_teghekanq.pdf հղումով:

--00—ԼՄ