Ռուսաստանում կորոնավիրուսի 7889 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News    

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 7889 նոր դեպք է հաստատվել։ Մահացել է 161 մարդ։ Հիվանդանոցներից դուրս է գրվել 10 հազար 186 մարդ։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։

Ընդ որում 2579 վարակակրի մոտ հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան։

Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 576 հազար 952 է։ Վարակի ողջ ընթացքում մահացել է 8002 պացիենտ, ապաքինվել է 334 հազար 592-ը։

--0—ՄՀ