Յուրի Վարդանյանի աճյունը հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին

 ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 10, 24News

Thumbnail

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Գյումրի Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ը:

Լեգենդար մարզիկի դին Երևանում կլինի նոյեմբերի 13-ին: Ժամը 10:00-ից 13:00-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքացիները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ լեգենդար ծանրորդին: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:

Տեսանյութեր

Live

Լրահոս