Լոռիում «Mitsubishi»-ն փակել է բեռնատարի ճանապարհն ու վարորդին կողոպտելու փորձ արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

հասարակական

Հունիսի 19-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կտրել է Mercedes Aktus բեռնատար ավտոմեքենայի առջևը և ըստ Mercedes-ի վարորդ՝ Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Զոհրաբ Մ-ի, փորձել են թալանել, որից հետո թալանողները, որոնք եղել են 2 հոգի, նրանցից մեկը դանակով հետապնդել է Զոհրաբ Մ-ին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր ժամանած Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում Mercedes-ի վարորդը փորձել է վերացնել ավտոմեքենայում առաջացած թերությունը և բարձրանալով բեռնախցիկի վրա՝ նկատել է, որ Mitsubishi-ի ուղևորներից մեկը մուտք է գործել ավտոմեքենայի խցիկ և այնտեղից հափշտակել իր 2 բջջային հեռախոսները, սակայն վերջինիս կողմից ուժ կիրառելու և բջջային հեռախոսները հետ վերցնելու պատճառով հանցագործները իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Զոհրաբ Մ-ի հայտնած անձանց և Mitsubishi ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ 

--0--ԿԿ