ԱՆ-ն 6 ամենագնաց, 5 շտապօգնության մեքենա է ձեռք բերել, 2 ամսից՝ նաև 20 ՈՒԱԶ. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

մեքենա

ՀՀ ԱՆ հակահամաճարակային ծառայությունը համալրվել է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով։ Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։

Այս պահին մատակարարվել են 6 ամենագնացներ (ՈՒԱԶ Պատրիոտ և Շեվրոլե Նիվա) և 5 շտապօգնության մեքենաներ (Ֆորդ), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվեն նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաներ ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար։

Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Համաշխարհային Բանկի ծրագրի միջոցով, ինչի համար շնորհակալ եմ»։

--00—ԼՄ