Սարսափելի ցավեր ունեի մեջքիս, ոտքերիս հատվածում․ կորոնավիրուսից ապաքինվածի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

«Հեշտ չէր հիվանդության ընթացքը՝ բարձր ջերմություն, շնչահեղձություն ու մկանային ուժեղ ցավեր, հետո հոտի զգացողության կորուստ։ Սարսափելի ցավեր էին մեջքիս, ոտքերիս հատվածում։ Ոչ կարողանում էի նստել, ոչ քայլել, ու նույնիսկ ցավազրկողները չէին օգնում։ Ուղղակի դու պետք է այդ ցավի հետ ապրես»,- այս մասին 24TV-ի եթերում պատմել է կորոնավիրուսով վարակված և ապաքինված պացիենտ Քնարիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իր բուժման ընթացքը տևել է մեկ ամսից ավելի։ «Այս հիվանդության դեպքում ոչ մի օրինաչափություն չի գործում։ Սա է այն դարձնում հրեշավոր»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --0--ԿԿ