Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 25 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

կորոնավիրուս

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հունիսի 20-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, եւս 19 հոգի առողջացել է։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ, Ծովինար, Գեղհովիտ, Լիճք, Գետիկ, Երանոս, Արտանիշ համայնքներում:

Արծվանիստ*, Մեծ Մասրիկ*, Զոլաքար*, Ծովազարդ*, Ծովակ*, Ծակքար*, Աստղաձոր*, Գանձակ*, Վարդենիկ* Շատվան*, Սոթք*, Նորակերտ*, Արփունք* եւ Փոքր Մասրիկ* համայնքներում վերջին շրջանում նոր դեպքեր չեն գրանցվել եւ բոլոր պացիենտներն ապաքինվել են»։

--0--ԱՀ