Հակոբ Արշակյանը ֆեյսբուքում սելֆի-տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով նոր ֆլեշմոբի մասին

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 10, 24News

Thumbnail

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում սելֆի-տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով նոր ֆլեշմոբի մասին:

«Հայաստան համահայկական հիմնադրամին նոր ռեստարտ՝ Նոր Հայաստանում: Միացե՛ք այս ֆլեշմոբին Ձե՛ր սելֆիով: Համահայկական հիմնադրամին նոր շունչ հաղորդենք Նոր Հայաստանում»,- գրել է նա: