Ապրիլյան պատերազմի թեմայի շուրջ որոշ գործիչների ակտիվացումից իրականությունը չի փոխվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News    

ԱՀ խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում Ապրիլյան պատերազմի մասին բարձրացված հարցերին շատ հստակ պատասխանել է, և այդ պատասխաններն ունեն իրենց փաստական հիմքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

«Հաշվի առնելով հարցի նրբությունն անվտանգային տեսանկյունից՝ բովանդակային առումով հավելյալ պարզաբանումներ տալու կարիք չենք տեսնում: Անհարկի է նաև թեմայի շուրջ որոշ գործիչների ակտիվացումը, դրանից իրականությունը չի փոխվում: Ուստի, առաջարկում եմ բավարարվել այսքանով՝ չհատելով «տրամաբանության և բարոյականության» սահմանները:

Հ.Գ. Երբ ասում են, թե գնած սպառազինությունն անսարք է, չգիտես, թե ինչու, բարոյական է, իսկ երբ պնդում են հակառակը, բարոյական չէ՞... Հանգիստ թողեք բանակն ու անվտանգային խնդիրները, քանի որ այդ դիսկուրսը ոչ մի լավ բանի չի բերելու»:  

--0—ՄՀ