Դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել և ազատվել քաղաքական պրոցեսներից․ Ծառուկյանի փաստաբան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News    

փաստաբան

Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը մերժել։  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Հիմնավորումներին ծանոթանալուց հետո դիրքորոշում կհայտնենք։ Չեմ բացառում, որ այս պարագայում բողոքարկամն անհրաժեշտություն տեսնենք, կախված որոշման բովանդակությունից, քանի որ դատարանն այս պահին երկու հարց է որոշում կա՛մ հիմնավորել, կա՛մ մերժել»,- ասաց փաստաբանը։

Ըստ Սարգսյանի՝ ներկայացվող փաստերը շատ ակնհայտ էին կալանավորումը մերժելու համար․

«Ուրախ եմ որ դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել և ազատվել քաղաքական պրոցեսներից։ Ակնհայտ է, որ քաղաքական պրոցեսների վերջին օղակը պետք է դառնար դատարանը, ինչը խայտառակություն կլիներ իրավական պետության համար»։

Փաստաբանը վստահեցրեց, որ կալանվորման միջնորդության մերժումը դատախազությունը կբողոքարկի։

--0—ՄՀ