Հայաստանից հատուկ չվերթով 140 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News    

չվերթ

Հունիսի 20-ին իրականացվել է Կիև-Երևան—Կիև չարտերային չվերթը։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից «SkyUp» ավիաընկերության չվերթով Ուկրաինա է մեկնել 140 ուղևոր, որոնցից 10-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաև Ուկրաինայի տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող Հայաստանի 130 քաղաքացի: Նշվում է նաև, որ Կիևից Երևան են մեկնել հիմնականում Իրանի քաղաքացիներ:

Բոլոր ուղևորները անցել են ջերմաստիճանի ստուգման ընթացակարգը, ժամանածների շրջանում բարձր ջերմաստիճանով կամ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ ունեցողներ չեն եղել: Կարանտինն անցնելու համար չվերթի ուղևորներն ընտրել են ինքնամեկուսացումը՝ «Дій вдома» հավելվածի օգնությամբ:

--0—ՄՀ