Որտեղի՞ց են Եսայան եղբայրներին «Բիլայնը» գնելու միջոցները, կա՞ կապ որևէ պաշտոնյայի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News    

Ucom-ից հեռացած Հայկ և Ալեքսանդր Եսայանների նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ն բանակցություններ է սկսել «Վեոն Արմենիայի» հետ «Բիլայն» ապրանքանիշի ձեռքբերման հնարավոր գործարքի շուրջ: Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վտանգ է տեսնում՝ ոլորտում կարող է կենտրոնացում տեղի ունենալ՝ հաշվի առնելով, որ  Եսայան եղբայրները դեռևս շարունակում են 6 տոկոս բաժնեմաս ունենալ Ucom-ում։

«Հարց է առաջանում, եթե դու 6 տոկոս բաժնեմաս ունես մի տեղում և գնում ես ուրիշ տեղ, մի՞թե խնդրահարույց չէ, արդյո՞ք դա կարող է հանգեցնել խոշորացման, ի՞նչ է լինելու իրենց մասնակցությունը Ucom-ում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հարցի ստրատեգիական բնույթը հաշվի առնելով, այս գործընթացը պետք է կազմակերպվի հնարավորինս թափանցիկ՝ հստակ պարզաբանումներ տալով, թե որո՞նք են նրանց ֆինանսական աղբյուրները և ի՞նչ հենքով կամ ինչի՞ գրավադրմամբ է «Թիմ» ՍՊԸ-ն վարկավորում ստանալու։

Շարունակությունը՝ տեսանյութում։  --0—ՄՀ