Թուրքիայում ջրհեղեղ է տեղի ունեցել․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News    

Թուրքիա

Թուրքիայի Բուրսա նահանգի Քեսթելի շրջանում հորդառատ տեղումների պատճառով հունիսի 21-ի գիշերը ջրհեղեղ է սկսվել։ Բազմաթիվ տներ ու ցանքատարածություններ անցել են ջրի տակ։ Ջրահոսքերը տասնյակ տրանսպորտային միջոցներ, տրակտորներ են քշել-տարել։  Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ջրհեղեղի հետևանքով Թուրքիայի 5 քաղաքացի է զոհվել, այդ թվում անվասայլակով տեղաշարժվող 24-ամյա մի քաղաքացի և 5 տարեկան երեխա, 1 քաղաքացու որոնումները դեռ շարունակվում են։ 

Թուրքիա

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD), փրկարարական ծառայության աշխատակիցները համապատասխան գործողությունների են անցել:  --0—ՄՀ