Լոռիում բախվել են «Porsche Cayenne»-ն ու «Lada»-ն. վիրավորներին դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

3

Հունիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23։00-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10 կմ հատվածում՝ Լերմոնտովո գյուղի տարածքում, ավտովթար է տեղի է ունեցել։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Պարզվել է, որ դեռևս անհատ հանգամանքներրւմ բախվել են Երևանի բնակիչ, 37-ամյա Վահե Աշոտյանի վարած «Porsche Cayenne» մակնիշի և Ֆիոլետովո գյուղի բնակիչ, 24-ամյա Միխայիլ Դյակոնովի վարած «Վազ 2115» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Մ. Դյակոնովը նրա ուղևորներ՝ Ֆիոլետովի գյուղի բնակիչ, 23-ամյա Վասիլի Նովիկովը և Վանաձորի բնակիչ, 28-ամյա Ալեքսանդր Բոլոտինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

վթար
1

 

--00—ԼՄ