«Լազարյան ակումբի» խորհուրդը ողջունում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

լազ

Միջազգային հայ-ռուսական «Լազարյան ակումբի» խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ողջունելով դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու հետ կապված:

«Միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը ողջունում է Հայաստանի Վերաքննիչ դատարանի որոշումը՝ կապված Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու հետ։ Ակումբի անդամները և՛ միասնաբար, և՛ առանձնաբար, ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի ձերբակալության ողջ պատմության ընթացքում բազմիցս են հանդես եկել քաղաքական հետապնդումներից և դատական իշխանություններին ճնշելուց զերծ մնալու կոչով, դեմ արտահայտվելով նաև անցյալի և ներկայիս միջև հաշվեհարդարի բուն փիլիսոփայությանը, որը կարծես թե կրում էր ազգային զտման բնույթ։

Ամեն բան իր ժամանակն ունի, ներառյալ նաև պատմության գնահատականները։ Հատկապես, երբ հարցը վերաբերում է ազգային մասշտաբների անձերին։

Բացի դրանից՝ «Մի՛ դատեք, որ չդատվեք»։ Մարդիկ «Լազարևյան ակումբում» բացառություն չեն»։ Մենք չունեն ճշտմարտության հանդեպ մենատիրություն, նույնիսկ ցանկություն խառնվելու Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին գործերին։ Սակայն որոշ բաներ ակնհայտ են։ Համաճարակի բռնկման ամենաթեժ պահին՝ մայիսի 3-ին հղած մեր հայտարարությունում մենք ասել էինք․ «Մեր երկրների ներքին գործերի սուվերենության եւ քաղաքական պրոցեսների հանդեպ ունեցած ամենայն հարգանոք հանդերձ, մենք ցանկանում ենք ընդգծել, որ մահացու վստանգի ժամանակ ժամանակը չէ ներքաղաքական հաշվեհարդարների, անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառաբանությամբ են դրանք արվում։ Մենք նախկինում էլ կողմ չենք եղել մեր քաղաքացիական հասարակության պառակտմանը։ Այժմ էլ մենք ակնկալում ենք իշխանություններից եւ ընդդիմությունից, մեր բոլոր քաղաքացիներից միավորել ջանքերը՝ հանուն չարիքի դեմ պայքարի եւ չավելացնել առիթները ինքնաքայքայման»։

Նույնը ցանկանում ենք վերահաստատել նաեւ այսօր։ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը ողջ եզրակացությունը չէ, որ պետք է անենք։ Փոքրիկ Հայաստանն ու մեծ Ռուսաստանը չափազանց թանկ են մեզ համար, որպեսզի վտանգենք նրանց ներքին կայունությունը, եւ ավելացնենք քաղաքական դիմակայության ջերմաստիճանը։ Մոսկվայում առաջիկայում կայանալիք Մեծ Հաղթանակի զորահանդեսը լավագույն առիթն է հիշեցնելու, թե ինչի են ընդունակ մեր ժողովուրդները, երբ միասնական են թե ներքնապես, թե իրար մեջ»,-նշված է հայտարարությունում։

--00—ԼՄ