Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News    

ԱԻՆ

Հունիսի 15-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝  հրդեհի 188, ուժեղ կարկուտի 5, ուժեղ քամու 7, որոնողափրկարարական 1 դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինքնասպանության 8 փորձ, օձի հայտնաբերման 76 դեպք, ինչպես նաև109 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման 6 դեպք: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակվա 6 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

--0—ՄՀ