ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

աժ

ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը: Օրակարգում Սահմանադրական դատարանի դատավորներին առնչվող հարցն է։

Նիստին մասնակցում է 89 պատգամավոր: ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», բոյկոտել են նիստը:

«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին» նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման տևողությունը սահմանվել է մինչև 2 ժամ։ Նախագծի երկրորդ ընթերցումը նախատեսված է առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում։

Նշենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքից 54 պատգամավորի ներկայացրած նախագիծը փոփոխություններ է ենթադրում ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում: Փոփոխությունների համաձայն՝ պետք է դադարեցվեն ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են ավելի քան 12 տարի: Մնացածը որպես Սահմանադրական դատարանի դատավոր շարունակում են աշխատել մինչև 12 տարի լրանալը: 

Դադրեցվում է նաև ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետը, ինչից հետո, Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն, որն ուժի մեջ է մտնում դատավորների թափուր տեղերը լրացնելուց հետո, ՍԴ նոր նախագահ կընտրվի:

--00—ԼՄ

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս