ԵԽ քարտուղարը կոչ է արել ՍԴ ճգնաժամը լուծելիս ուղղորդվել Վենետիկի հանձնաժողովի կարծիքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

մարիա

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հունիսի 19-ին ընդունված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավորություն է տալիս լուծելու այն խնդիրները, որոնք եղել են Հայաստանի ԱԺ-ի և ՍԴ-ի միջև սահմանադրական ճգնաժամի կենտրոնում: 

«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պարզաբանում է ՍԴ-ի վերանայման շրջանակը՝ Սահմանադրության փոփոխության գործընթացի շրջանակներում և ընդունել է Ազգային ժողովի իրավասությունը՝ հետ կանչելու իր որոշումը հանրաքվեի վերաբերյալ: Ավելին, այն ընդունել է, որ Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ 2015 թվականի Սահմանադրության դրույթները լիարժեք կատարելու նպատակը օրինական է:

Այս նպատակը՝ դատավորների իրավասության և նրանց անկախության պահպանման անհրաժեշտության հետ հաշտեցնելու համար, Վենետիկի հանձնաժողովը առաջարկել է մտցնել նոր անցումային շրջան, որի տևողությունը պետք է որոշի Հայաստանի իշխանությունը:

Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ փոփոխությունները, որոնք չեն նախատեսում նման անցումային ժամանակաշրջան, Ազգային ժողովում ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը:

Ես հրավիրում եմ բոլոր իշխանություններին առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ հաղթահարելու սահմանադրական ճգնաժամը՝ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն իրականացմամբ և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան», - նշվու է հայտարարության մեջ։

--00—ԼՄ