Եվրոպական 3 քաղաքում քրդերը հակաթուրքական ցույցեր ու հանրահավաքներ են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News     

ցույց

Գերմանիայում և Ֆրնասիայում բնակվող քրդերը և տեղի բնակիչները  հակաթուրքական ցույցեր են կազմակերպել։ 

Մասնավորապես գերմանական Օսնաբրյուք  և Գիեսեն քաղաքներում կազմակերպված երթերով ու հանրահավաքներով ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտել Թուրքիայի՝ Իրաքի Հարավային Քուրդիստան նահանգի դեմ կազմակերպած ռազմական արշավների առթիվ։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Գիեսենում ցուցարարները վանկարկել են «Ահաբեկիչ Էրդողան», «Ահաբեկիչ Թուրքիա», «Եվրոպան ֆինանսավորում է, Թուրքիան՝ ռմբակոծում», «Էրդողանը ֆինանսավորում է, ԻՊ-ը՝ հարձակվում», «Biji Serok Apo» (քրդ․ Կեցցե նախագահ Օջալանը), «Կեցցե Քուրդիստանի դիմադրությունը» կարգախոսները։

Ցույցերին բացի քրդերից մասնակցել են նաև գերմանացիներ։ Ցուցարարները կոչ են արել միջազգային հանրությանը՝ անտարբեր չմնալ Թուրքիայի նախաձեռնած հարձակումների և կոտորածների նկատմամբ։ Բողոքի ակցիաներին աջակցել են նաև տեղի քրդական հասարակական կազմակերպությունները։

Թուրքիայի հարձակողական գործողությունները դատապարտող նմանատիպ միջոցառում է տեղի ունեցել նաև Ֆրանսիայի Ռենն քաղաքում։ Քրդական կազմակերպությունները այստեղ էլ մարդաշատ երթ են կազմակերպել։ Ցուցարարները օգտագործել են  «Ոչ պատերազմին Քուրդիստանում», «Քուրդիստանը ֆաշիզմի գերեզմանն է դառնալու» բովանդակությամբ պաստառներ և վանկարկել «Մարդասպան, ֆաշիստ, բռնապետ Էրդողան», «Օջալանին ազատություն, Քուրդիստանին՝ կարգավիճակ», «Կեցցե նախագահ Օջալանը» կարգախոսները։ Երթին ներկա գտնված ֆրանսիացիները ծափողջյուններով աջակցել են միջոցառման մասնակիցներին։ 

  --0—ՄՀ