Հորդառատ անձրևների պատճառով Սաուդյան Արաբիայում օդանավակայանը ջրով է լցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 10, 24News

Thumbnail

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների պատճառով վնասվել է  Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի տանիքն ու ջրհեղեղի պատճառ դարձել շինության ներսում։ Այյս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տարածված տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է տանիքից ջուրը լցվում ուղեբեռի ստուգման հատվածի վրա:

Պարսից ծոցում առատ անձրևների պատճառ դարձած ցիկլոնը տարածք է ներխուժել դեռ հինգշաբթի: Անձրևներ են տեղում նաև հարևան Քուվեյթին։ Ակնկալվում է, որ ցիկլոնը կհասնի նաև Քաթար: