Վարչապետը որոշում է ստորագրել ՔԿ քննիչի՝ Ուկրաինա գործուղումը ևս 3 օրով երկարացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

վարչ

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 3-ի n 650-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 3-ի «Էդուարդ Թումաղայանի՝ Ուկրաինա գործուղման ծախսերի մասին» N 650-Ա որոշման 1-ին կետում «9-ը ներառյալ» բառերը փոխարինել «12-ը ներառյալ» բառերով»,-ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ վարչապետը որոշում էր ստորագրել, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մի շարք էական հարցերի պարզաբանման և Ուկրաինայի տարածքում անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Էդուարդ Անդրանիկի Թումաղայանի` 2020 թվականի հունիսի 1-ից 9-ը ներառյալ Ուկրաինա (Մելիտոպոլ) գործուղման ծախսերը կատարվում են ՀՀ 2020 թվականի պետբյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

--00—ԼՄ