Ստամբուլում շենքերի ճաքերի պատճառով քաղաքացիները գիշերել են դրսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

ճաք.

Ստամբուլի Սուլթանգազի թաղամասի 3 շենքում մինչ այդ առաջացած ճաքերը հունիսի 22-ի գիշերն ավելի են խորացել, ինչի պատճառով բնակիչներն ահազանգել են ոստիկանություն։ Շենքերի բնակիչները խուճապահար դուրս են եկել իրենց տներից։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Դեպքի վայր են ժամանել Ստամբուլի ոստիկանական ստորաբաժանումները և փրկարարական ջոկատները։ 

Նշվում է, որ բնակիչներից շատերը ստիպված են եղել գիշերել դրսում, մի մասը հարևանների տներում։ Վաղ առավոտյան շենքերը նորից ցնցվել են։ 

--00—ԼՄ