Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, ես պաշտոնավարում եմ 2014-ից. Ալվինա Գյուլումյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

Ալվինա

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պնդել է, որ ԱԺ-ի՝ հունիսի 22-ին ընդունած փոփոխությունների նախագիծն իր վրա չի տարածվում, ՍԴ դատավորները ավելի քան տասներկու տարի չեն կարող պաշտոնավարել: 

«Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարում եմ 2014 թվականի հոտկետմբերի 1-ից», -ասել է ՍԴ դատավորը։

Հարցին՝ կբողոքարկի՞ որոշումը, եթե պարզվի՝ իր պաշտոնավարումը ևս կդադարեցվի, Գյուլումյանն ասել է. «Ինձ վրա այդ նորմը չի տարածվում։ Ես համոզված եմ, որ այս նախագիծը ինձ վրա չի ազդում»։

Հարցին՝ իսկ կարո՞ղ են դատավորները բողոքարկել որոշումը, դանատավոր Գյուլումյանը դրական պատասխան է տվել․ «Վարչական դատավարության կարգով կսպառեն ներպետական միջոցները և կդիմեն ՄԻԵԴ»։

Իսկ Ալվինա Գյուլումյանն անձամբ կբողոքարկի՞ որոշումը, եթե իրեն ստիպեն հեռանալ. «Ես անձամբ կանեմ, որովհետև վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու»։

--00—ԼՄ