ԽՍՀՄ կազմից դուրս գալիս հանրապետությունները պետք է վերադարձնեին «ռուսական հողերը». Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

Պուտին

«Խորհրդային Միության ստեղծման ժամանակ շատ հանրապետություններ, որոնք մտան միության կազմ, ռուսական հսկայական հողեր են ստացել»։ Այս մասին «Ռոսսիյա 1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գրել է Aliq.ge-ն։

«ԽՍՀՄ-ի ստեղծման ժամանակ ամրագրվել է կազմից դուրս գալու իրավունքը, բայց ընթացակարգերի բացակայության պատճառով, հարց է ծագում այս կամ այն հանրապետության՝ Խորհրդային Միություն մտնելու և ռուսական հսկայական ավանդական, պատմական տարածքներ ստանալուց հետո այդ տարածքներով հանդերձ միությունից դուրս գալու վերաբերյալ», — նշել է Պուտինը:

Նրա խոսքով՝ ԽՄ կազմից դուրս գալիս հանրապետությունները պետք է ետ վերադարձնեին տարածքները, այլ ոչ թե «իրենց հետ քարշ տային ռուս ժողովրդի նվերները»:

Ավելի ուշ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր Ռուսաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի իր հարևաններից:

  --0—ՄՀ