ԲՀԿ-ն ՍԴ դիմելու ստորագրություններն ու հիմքերը ուղարկել է «Լուսավոր Հայաստանին»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ մեզ վերապահված լիազորություններից և իրավական գործիքակազմից,նախաձեռնել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննության առնելու «Առանց Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը  համապատասխանելու վերաբերյալ որոշման ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություններ ընդունելը և ՀՀ Սահմանադրության (Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2) փոփոխությունները ՀՀ Սահմանադրության 4-րդ, 5-րդ, 6-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների համապատասխանության հարցը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ 

«Նախաձեռնությանն աջակցելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն են ուղարկել արդեն հավաքագրված ստորագրությունները և դիմումի հիմքերը: Պատրաստ ենք արդյունավետ քննարկումների մեր գործընկերների հետ», - գրել է նա:  

  --0—ՄՀ