Քաշաթաղում 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կկառուցվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

հարց

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին:

Վերջինս նախագահին է ներկայացրել շրջանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, մասնավորապես՝ բնակարանային խնդիրները: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Երկրի ղեկավարը նշել է, որ նախատեսվում է շրջանում իրականացնել մեծածավալ ծրագրեր: Ընթացիկ տարում կսկսվեն 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցման աշխատանքները, բնակարանային պայմանների բարելավման համար շրջանին կհատկացվի 150 մլն դրամ լրացուցիչ գումար շինանյութերի ձեռքբերման նպատակով, կմեկնարկի Խնձորեսկ-Որոտան ճանապարհահատվածի ասֆալտապատման գործընթացը, մեծ ուշադրության կարժանանան ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման ծրագրերը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ կառավարությունը գործնական այլ քայլեր կձեռնարկի հայրենադարձության գործընթացին նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը:

--00—ԼՄ