Լուկաշենկոն շնորհավել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

լուկաշ

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

«Բելառուսի Հանրապետությունում Ձեզ ճանաչում են որպես փորձառու պետական գործչի, որն իր ամբողջ եռանդն ու գիտելիքներն է ներդնում Հայաստանի և նրա ժողովրդի բարեկեցության բարձրացման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման համար:

Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ համատեղ ուժերով կարող ենք հաջողությամբ իրացնել մեր երկկողմ փոխշահավետ համագործակցության զգալի ներուժը»,-նշված է ուղերձում:

--00—ԼՄ