ԲՀԿ-ի հետ քննարկումների մեջ ենք․ նյուանսներ հրապարակել չենք կարող․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

«ԲՀԿ-ի հետ քննարկումների մեջ ենք․ նյուանսներ հրապարակել չենք կարող», - այս մասին 24News-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

Մարուքյանը նշել է, որ մի քանի ժամվա ընթացքում ԱԺ կողմից ընդունված՝ «Սահմանադրության փոփոխությունների մասին» նախագիծը միջազգային չափանիշների խախտումներով է ընդունվել։ 

«Քաղաքացու կյանքում ոչ մի բան չի փոխվելու։ Իշխանությունների գեներացրած քաղաքական օրակարգն անպատասխան մնալ չի կարող», - հավելել է խմբակցության ղեկավարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ