Թուրքիայում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

երկրաշարժ

Հունիսի 23-ին Թուրքիայի կենտրոնական Չանքըրը նահանգի Չերքեշի շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ի սահմաններում ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 10․13 կմ խորության վրա։ 

Չանքըրըի նահանգապետի տեղեկացմամբ՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։ 

  --0—ՄՀ