Հայտնաբերվել է մեքենայից մոնիթոր, հեռախոս, ժամացույցի, փաստաթղթեր, փող գողությողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

մեքենա

Հունիսի 22-ին՝ ժամը 03.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ ժամը 02.10-ից 02.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, շենքի բակում կայանված «Հոնդա Ֆիթ» մակնիշի մեքենայի սրահից գողացել են 2 մոնիթոր, բջջային հեռախոս, ժամացույց, փաստաթղթեր և փող:

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Շարուրի և Շիրակի փողոցների խաչմերուկից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ